Կանադան ցանկանում է հնարավորինս արագ ավարտվեն NAFTA-ի բանակցությունները
Կանադան ցանկանում է, որպեսզի Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագրի (NAFTA) վերանայման բանակցությունները հնարավորինս արագ ավարտվեն: Այս մասին երկրի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդը հայտարարել է մի քանի ամիսների ձգձգումից հետո բանակցություններում առաջընթացի նշանների ֆոնին, հաղորդում է Reuters-ը:
Նա պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահին միանալ NAFTA-ի ապագայի շուրջ բարձր մակարդակով բանակցություններին: Մեքսիկայի և ԱՄՆ նախարարները վերջին շաբաթն են անցկացրել՝ փորձելով հասկանալ կողմերի տարաձայնությունները: