Համընդհանուր աղետ է. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հերթական անգամ «համընդհանուր աղետ» է անվանել և քննադատել իր նախորդներին: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել Օհայո նահանգում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այն պահից ի վեր, երբ Չինաստանը միացավ ԱՀԿ-ին, միայն Օհայոն արդյունաբեական հատվածում կորցրել է ավելի քան 200 հազար աշխատատեղ: ԱՀԿ-ն «համընդհանուր աղետ է»,- նշել է ԱՄՆ առաջնորդը:
Թրամփը դարձյալ քննադատել է ամերիկացի քաղաքական գործիչներին տնտեսական ոլորտում իրենց գործողությունների համար: «Տասնամյաներ շարունակ մեր քաղաքական գործիչները մյուս երկրներին թույլ են տվել գողանալ մեր աշխատատեղերը, կողոպտել մեր ամբողջ հարստությունն ու տնտեսությունը,- նշել է պետության ղեկավարը: - Ես չեմ կարծում, որ նրանք մեծ մասամբ դա գիտակցված են արել: Նրանք պարզապես չեն իմացել և չեն հասկացել ինչով են զբաղվում»: