Կոլումբիան մերժել է մեղադրանքները՝ կապված երկրի նախագահ Խուան Մանուել Սանթոսի անվան հետ
Կոլումբիան մերժել է մեղադրանքները՝ կապված երկրի նախագահ Խուան Մանուել Սանթոսի անվան հետ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա մահափորձ կազմակերպելու կասկածանքով։
«Այն հայտարարությունները, իբրև թե կոլումբիացի առաջնորդը պատասխանատվություն է կրում Վենեսուելայի նախագահի վրա կատարված ենթադրվող մահափորձի համար, աբսուրդային են և բացարձակապես անհիմն»,– ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն։
Ավելի վաղ հայտնել էինք Վենեսուելայում կայացած շքերթի ժամանակ պայթուցիկներով դրոններ էին հայտնվել, որոնց պայթյունի հետևանքով 7 զինվորական տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր ստացել։ Մադուրոն, չէր տուժել։