Թուրքիայում 9 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման
Թուրքական դատարանն ուրբաթ 9 անձանց, որոնք մեղադրվում են 2015 թվականի հուլիսին Անկարայում կատարված ահաբեկչական գործողությանը մասնակցություն ունենալու համար, դատապարտել է 101 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Anadolu-ն:
Ըստ աղբյուրի՝ նրանք նաև դատապարտվել են հավելյալ 10.5 հազար տարվա ազատազրկման՝ «մարդկային կյանք խլելու փորձի» հոդվածով:
2015 թվականի հոկտեմբերի 10-ին, Անկարայի կենտրոնական երկաթուղային կայարան տանող կամրջի վրա երկու պայթյուն էր որոտացել: Այնտեղ էին հավաքվել ակտիվիստներ՝ քուրդ ահաբեկիչների դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Մահապարտների կողմից իրականացված պայթյունները 102 մարդու կյանք էին խլել։