Ֆրանսիայում արտակարգ շոգի պատճառով ԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվել է
Ֆրանսիայում արտակարգ շոգի պատճառով դադարեցվել է ատոմային էլեկտրակայանի երկու ռեակտորների աշխատանքը, հայտնում է DW-ն:
Ռոնա գետի ափին գտնվող Բյուժե ԱԷԿ ռեակտորներից մեկի աշխատանքը դադարեցվել էր օգոստոսի 3-ին, Սենթ Ալբան ԱԷԿ ռեակտորը մեկ օր առաջ:
Ֆրանսիացի էներգետիկներն այս միջոցառման միջոցով նախատեսում են կանխել ջրամբարների հետագա տաքացումը, որոնց ջուրն օգտագործվում է ռեակտորների հովացման համար: Նույն պատճառով Գերմանիայում մի քանի ԱԷԿ-ներ ստիպված էին ծանրաբեռնվածությունը նվազեցնել: