Թրամփը բողոքել է Եղիսաբեթ Երկրորդից` իրեն սպասեցնել տալու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմնակիցներին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիա իր առաջին պաշտոնական այցի ժամանակ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իրեն ստիպել է սպասել։ Այս մասին գրում է Politico-ն։
Փենսիլվանիայում իր ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ «անհավանական թագուհու» հետ հանդիպմանը 15 րոպե ավելի վաղ է ժամանել։ Նա քննադատել է «կեղծ, սարսափելի կեղծ լուրերը», որոնցում ասվում է, թե ինքն է ուշացել հանդիպումից։
Մեծ Բրիտանիա ԱՄՆ նախագահի այցը ցուցադրվել է ուղիղ հեռարձակմամբ, որտեղ երևում էր, թե ինչպես է թագուհին սպասում՝ ժամացույցին նայելով։