Վիննի Թուխի ու նախագահի նմանության պատճառով Չինաստանում արգելել են ֆիլմի ցուցադրությունը
Չինաստանում արգելել են Քրիստոֆեր Ռոբինի մասին ֆիլմի ցուցադրությունը: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն: Ենթադրվում է, որ այսպիսի միջոցներ են ձեռք առնվել երկրի նախագահ Սի Ցզինպինի և Վիննի Թուխի մասին ընդդիմության մեմի պատճառով:
Նոր կինոժապավենից հրաժարումը կարող է կապ ունենալ նաև երկրում հոլիվուդյան ֆիլմերի ցուցադրության վրա դրված արգելքի հետ:
Պետք է նշել, որ «Քրիստոֆեր Ռոբին» ընտանեկան մյուզիքլը նկարահանվել է Ալան Ալեքսանդր Միլնի՝ Վիննի Թուխ արջուկի մասին ստեղծագործության հիման վրա: Գլխավոր դերում Յուեն Մաքգրեգորն է:
Դիսնեյյան հերոսի բոլոր պատկերները նախորդ տարվա հուլիսին անհետացել էին սոցցանցերից: Այդ ժամանակ Չինաստանում որոշել էին պայքարել Վիննի Թուխ արջուկի դեմ. պատճառը նրա և նախագահ Սի Ցզինպինի նմանությունն էր: Ապօրինի էին համարվել նաև սոցցանցերում՝ մեկնաբանություններում Վիննի Թուխ բառը չինարենով գրելը: