Մոնա Լիզայի ժառանգներն են ի հայտ եկել
Իտալացի երկու քույրեր հայտարարել են, որ Մոնա Լիզայի վերջին ժառանգներն են: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Նատալյա եւ Իրինա Ստրոցցիները պնդում են, որ Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի նկարում պատկերված կնոջ ազգականներն են:
Ըստ պարբերականի՝ պատմաբանները տարիներ շարունակ վիճում են, թե ո՞վ է եղել դիմանկարի մոդելը: Ոմանք ասում են, որ նկարիչն իրեն է պատկերել կնոջ կերպարով, ոմանք էլ պնդում են, որ նա պարզապես պատկերել է կատարյալ կնոջ կերպարը:
Շատերն էլ կարծում են, որ Լեոնարդո դա Վինչին պատկերել է մետաքսավաճառ Ֆրանչեսկա դել Ջոկոնդոյին: Այս կարծիքին են նաեւ Ստրոցցի քույրերը: «Նա մեր նախատատն է, մեր երակներում նույն արյունն է հոսում»,- հայտարարել է Իրինա Ստրոցցին: