Թրամփի նամակը փոխանցվել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարին
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտնել է, որ Սինգապուրում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառման ժամանակ,
Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարարին է փոխանցել նախագահ Դոնալդ Թրամփի նամակը՝ ուղղված Կիմ Չեն Ընին:
«Այսօր ես հնարավորություն ունեի զրուցելու ԿԺԴՀ իմ գործընկերոջ հետ: Մեր միջև ծավալվեց կարճ, հարգալից խոսակցություն: Մեր պատվիրակությունը նաև հնարավորություն ունեցավ փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատասխան նամակը Կիմ Չեն Ընին»,- հայտնում է ՏԱՍՍ-ը, որ օգոստոսի 4-ին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Պոմպեոն:
Առաջնորդների միջև շարունակվող նամակագրությունը զարգացումն է հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցած Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն առաջին պատմական հանդիպման և ուղղված է պարտավորությունների կատարմանը, որոնք կողմերը ստանձնել են ամերիկա-հյուսիսկորեական համատեղ հայտարարության շրջանակներում: