ԱՄՆ-ն կսահմանափակի Չինաստանից ներկրվող հեռահաղորդակցության սարքավորումների հոսքը
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն նախազգուշացրել է իր թեկնածուներին, որոնք նոյեմբերին կմասնակցեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին, չօգտագործել ZTE եւ Huawei չինական սմարթֆոնները: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով կուսակցության բարձրաստիճան աղբյուրին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ նման զգուշացումն ուղարկվել է կոմիտեի կողմից այն բանից հետո, երբ այն իմացել է իր աշխատակիցների համար ZTE ընկերության սմարթֆոններ գնելու մտադրության մասին, հաղորդում է ՌԲԿ-ն:
«Շատ կարևոր է, որ կուսակցությունների եւ քարոզարշավների աշխատակիցները չօգտագործեն ZTE կամ Huawei սարքերը, նույնիսկ եթե դրանց գինը ցածր է կամ դրանք անվճար են տրվում», - ասել է անվտանգության ծառայության հանձնաժողովի ղեկավար Բոբ Լորդը:
The Wall Street Journal-ի աղբյուրների համաձայն, մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում էր մի օրինագիծ, որը կսահմանափակի Չինաստանից ներկրվող հեռահաղորդակցության սարքավորումների հոսքը:
Պատճառը ազգային անվտանգության խնդիրն է: Հրապարակման մեջ նշվում է, որ արգելքը կարող է վերաբերել հիմնականում Huawei եւ ZTE սմարթֆոններին, որոնց դեմ է արտահայտվել ԱՄՆ պաշտպանության նախարարությունը: Նախարարությունը մտավախություն ուներ, որ դրանցում կարող են լրտեսային սարքավորումներ տեղադրվել: Ինչպես պարզել է հրատարակությունը, չինական սմարթֆոնների օգտագործման արգելքը կարող է վերաբերել պաշտոնյաներին: