72-ամյա հումորիստ Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ մեկնաբանել է Ստեպանենկոյի հետ իր ամուսնալուծությունը
Հումորիստ Եվգենի Պետրոսյանը հայտարարել է, որ ամուսնալուծությունից հետո հույս ունի Ելենա Ստեպանենկոյի հետ պահպանել փոխադարձ հարգանքը։
«Համատեղ կյանքի կոնկրետ փուլը ավարտվել է, բայց փոխադարձ հարգանքը, փոխօգնությունը և արվեստում համագործակցությունը իմ և Ելենա Գրիգորևնայի միջև, հույս ունեմ, կպահպանվի»,-ասել է հումորիստը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ելենա Ստեպանենկոն փորձում է ամուսնուց դատական կարգով ստանալ համատեղ ունեցվածքի 80 տոկոսը։
Հայտնի է նաև, որ Եվգենի Վահանովիչը նոր սիրեցյալ ունի՝ 30-ամյա Տատյանա Բուրխունովան։