ԱՄՆ-ի ընդհանուր պարտքը գերազանցել է 21.3 տրիլիոն դոլարի նշագիծը
ԱՄՆ-ի ընդհանուր պարտքը գերազանցել է 21.3 տրիլիոն դոլարի նշագիծը, որից 15.6 տրիլիոն դոլարը կառավարությանն է բաժին հասնում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
CNBC հեռուստաալիքը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ պետական պարտքի աճը դառնում է նախագահ Դոնալդ Թրամփի համար ամենամեծ տնտեսական մարտահրավերը, եւ այդ խնդրի ազդեցությունը ֆոնդային շուկայի վրա կարող է աճել:
Կարճաժամկետ հեռանկարում պարտքի խնդիրը կարող է ստվերում թողնել գործընկերների հետ ԱՄՆ-ի «առևտրային պատերազմը», հայտնում է CNBC- ն:
Հատկանշական է, որ Թրամփի խոստման համաձայն, տնտեսական ցուցանիշները պետք է հաղթահարեին աճող պարտքի բեռը, որն առաջացել էր հարկերի կրճատման եւ աճող ծախսերի պատճառով: Սակայն, դատելով տվյալ պահի արդյունքներից, Թրամփի վարչակազմը չի կարողացել արդարացնել շուկայի ակնկալիքները: