Մինչև 750 եվրո տուգանք՝ Ֆրանսիայում փողոցում կանանց նկատմամբ անպատշաճ վարքի համար
Ֆրանսիայում ընդունվել է օրենք, որը տուգանք է նախատեսում փողոցում ու հանրային վայրերում կանանց նկատմամբ անպարկեշտ արտահայտություններ անելու համար: Այս մասին հայտնում է sbs.com-ը:
Նշվում է, որ համապատասխան նախաձեռնությունը հավանության է արժանացել երկրի խորհրդարանի կողմից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ փողոցում կանանց նկատմամբ ոտնձգություններ անող անձինք կտուգանվեն 90-750 եվրոյով: Ինչպես նշել է տղամարդկանց և կանանց միջև հավասարության հարցերով պետքարտուղար Մառլեն Շյապպան, խոսքը, այդ թվում, նաև բանավոր ոտնձգությունների մասին է:
«Ավելի վաղ փողոցային ոտնձգություններն անպատիժ էին մնում, իսկ այս պահից ամեն ինչ կփոխվի», - ասել է Շյապպան: