Իտալիայի հյուպատոսը Ռուսթավելի փողոցն էլ կքանդի՞ (տեսանյութ)
Գյումրու Ռուսթավելի և Վարպետաց փողոցների խաչմերուկում գտնվող Արհեստագործական արվեստանոցին հարող մայթեզրի քանդման խնդիրը հասավ Գյումրու համայնքապետարան:
Իտալիայի հյուպատոսին այսօր ընդունել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Ստեղծված հանձնաժողովը քննարկման է դրել մայթի քանդման հարցը:
Հիշեցնենք, որ տարածքը սալիկապատվել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրով: Սակայն ջրահեռացման համակարգը թերություներով է կառուցվել, ինչի արդյունքում արվեստանոցը վնասվում էր, նաև ճարտարապետական տեսքն է խաթարվել, ինչի արդյունքում Անտոնիո Մոնտալտոն որոշել էր քանդել իր կառույցին հարող հատվածն ու նորը կառուցել:
Քանդելու որոշում Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի ձեռքին չկար: Ուսումնասիրություններից հետո պարզվել էր, որ համայնքին մեկ միլիոն 534 հազար դրամի վնաս է հասցվել:
Մանրամասն՝ տեսանյութում: