ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական բանկի դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Агросоюз» բանկի դեմ: Այդ մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սահմանափակումները սահմանվել են ԿԺԴՀ-ի դեմ միջոցների շրջանակներում:
Բացի այդ ԿԺԴՀ-ի հարցերով պատժամիջոցների ցանկում է հայտնվել 1971 թվականին ծնված Հյուսիսային Կորեայի քաղաքացի Վոն Չոնը, ով ենթադրաբար բնակվում է Մոսկվայում:
Պատժամիջոցներ են սահմանվել նաև Dandong Zhongsheng Industry & Trade չինական ընկերության և հյուսիսկորեական Korea Ungum Corporation ընկերության դեմ: