ՌԴ ՔԿ-ն ուսումնասիրում է մուտքի տեսախցիկների տեսանյութը, որտեղ գտել են դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանին (տեսանյութ)
Մոսկվայի քննիչներն ուսումնասիրում են տեսահսկման խցիկների տեսանյութը, որոնք տեղադրված էին շենքի մուտքում, որտեղ Խաչատուրյան երեք քույրերը սպանել էին իրենց հորը, իր «ՏամՏամ» ալիքում հայտնում է Քննչական կոմիտեն:
Գերատեսչության հաղորդագրությունն ուղեկցվում է 19 վայրկյան տեւողությամբ տեսանյութով, որում քույրերից մեկը շփոթահար քայլում է մուտքում վերելակի մոտ:
Մոսկվայի հյուսիս-արեւելքում երեք աղջիկները իրենց հորը դանակահարել են անձնական անբարյացակամության պատճառով, նրանց մեղադրանք է առաջադրվել, ավելի վաղ հայտնել էր Մոսկվայի քննչական վարչությունը: Հաստատվել է, որ հուլիսի 27-ի երեկոյան Ալտուֆիեւսկի խճուղու վրա գտնվող շենքի սանդղահարթակում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դիակ՝ պարանոցի ու կրծքավանդակի կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Իրավապահ մարմիններում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի խոսքով՝ աղջիկները պնդում են, որ տղամարդը լինելով թմրամիջոցների ազդեցության տակ՝ ինքն է առաջինը դանակով հարձակվել իրենց վրա, իրենք ստիպված էին պաշտպանվել:
Աղբյուրի տեղեկություններով՝ 11-րդ դասարանում սովորող կրտսեր քույրը հորը հասցրել է առնվազն 35 դանակահարված պարանոցի եւ մարմնի տարբեր մասերին: Մյուս երկու աղջիկները հարվածել են հոր գլխին և դեմքին ցողել գազի բալոնից: Դրանից հետո քույրերից մեկը կրտսերի ձեռքից խլել է դանակը եւ հարվածել տղամարդու սրտի շրջանին: Սպանությունից հետո ամենափոքր աղջիկը զանգահարել է ոստիկանություն՝ իրավապահներին պատմելով տեղի ունեցածի մասին: Հինգշաբթի Մոսկվայի Օստանկինսկի դատարանը երեք քույրերին կալանավորել է:
Московские следователи изучают видео с камер наблюдения, установленных в подъезде дома, в котором три сестры убили своего отца pic.twitter.com/yHP8KyrOj2
— Следственный комитет (@sledcom_rf) 3 августа 2018 г.