ՌԴ ԱԳՆ-ն նշել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ռուս լրագրողների վրա հարձակվողների դրդապատճառները
Նախնական տվյալներով Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ռուս լրագրողների վրա հարձակման պատչառը թալանն է եղել, հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան,- գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով նախարարության Twitter-յան էջին:
«Պարզվել է, որ անհայտ պատճառներով ռուսները որևէ կերպ չեն դիմել տեղական համապատասխան մարմիններին լրագրողական հավատարմագրման համար», - ասել է Զախարովան:
Բացի դրանից, նշվում է, որ ռուսները չեն կրել ԶԼՄ-ների աշխատակիցներին տարբերակող՝ «մամուլ» մակագրությամբ զրահաբաճկոն: Լրագրողները այստեղ նկարահանում էին փաստագրական ֆիլմ:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հայտնի էր դարձել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում երեք ռուս լրագրողների մահվան մասին: