Սպանել են ռեփեր Incognito-ին
Լոնդոնում սպանել են ռեփեր Incognito-ին։ Moscow 17 խմբի 23-ամյա անդամին երեկոյան Լոնդոնի հարավում դանակահարել են։ Այս մասին գրում է Mirror-ը:
Երիտասարդն այս խմբի երկրորդ անդամն է, որին սպանել են երեք ամսվա ընթացքում։ Ոոստիկանության հաղորդագրություններով՝ այդ խումբը կապեր ունի քրեական խմբավորումների հետ։
Հարձակում է իրականացվել: Չարագործները հարձակվել էին խմբի երեք անդամների վրա։ Երաժիշտը տեղում մահացել է։ Եվս երկուսը վիրավորվել են, նրանց ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։
Նրանց գործընկերոջը՝ 17-ամյա Ռայխիմ Էյնսվորթ Բարթոնին, մայիսին էին գտել մահացու հրազենային վնասվածքով։