Թրամփի նամակը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդին
Սպիտակ տունը հայտնում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը նոր նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնոդ Կիմ Չեն Ունից: Այսօր ավելի վաղ Թրամփը «Թվիթերում» շնորհակալություն է հայտնել հյուսիսկորեացի առաջնորդին «հաճելի նամակի» համար ու նշել, որ անհամբեր սպասում է նրա հետ հանդիպմանը:
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսի խոսքով՝ նամակագրությունը միտված է երկու երկրների ստանձնած պարտավորություններն առաջ մղելուն: ԱՄՆ առաջնորդի աշխատակազմը, սակայն, չի հստակեցնում՝ արդյո՞ք կրկին կհանդիպեն Հյուսային Կորեայի և ԱՄՆ-ի նախագահները:
Մինչ այդ, Փհենյանը ԱՄՆ-ին է վերադարձրել Կորեական պատերազմի ժամանակ զոված ամերիկացի զինվորների մասունքները, ինչը Վաշինգտոնը կարևոր քայլ է համարել երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման հարցում: