Հայաստանի սահմանը խախտելիս Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել
Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության աշխատակիցների կողմից հայ-թուրքական սահմանը խախտած Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել: Ինչպես տեղեկացնում են Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից, ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են Գյումրու սահմանապահ ջոկատի տեսամասում՝ ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձի ժամանակ:
Ստուգիչ միջոցառումների ընթացքում սահմանախախտի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որի մեջ առկա են եղել պետական սահմանի ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ և տեսանյութեր:
Օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: Իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ դեպքի մանրամասները պարզելու համար: