Իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերը ցանկանում են հոգեբան դառնալ (տեսանյութ)
Միխայիլ Խաչատուրյանի երկու դուստրերը երազում են կրթությունը շարունակելու մասին և արդեն կողմնորոշվել են մասնագիտության հարցում: Այդ մասին հայտնել է իրավապաշտպան Իվան Մելնիկովը:
«Միջնեկը և կրտսերը ուզում են հոգեբան դառնալ. դա խոսում է այն մասին, որ հնարավոր է՝ նրանք ցանկացել են ինչ-որ կերպ ուծել այդ խնդիրը, որպեսզի կանխեն իրենց հանդեպ կիրառվող ընտանեկան բռնությունը»,- հայտարարել է Մելնիկովը:
Իրավապաշտպանի կարծիքով՝ երրորդ աղջիկը ցանկանում է իրավաբան դառնալ:
Հիշեցնենք, որ քույրերը մեղադրվում են 57-ամյա հոր սպանության մեջ: