Ռուսաստանում ՀՀ քաղաքացու են սպանել (տեսանյութ)
Անապա քաղաքի մոտ գտնվող Վիտյազևո բնակավայրում ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը դանակի հարվածներով սպանել է տեղի սրճարաններից մեկի 43-ամյա աշխատակից ՀՀ քաղաքացու, գրում է «Кубанские новости»-ն:
ՌԴ քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության տվյալներով՝ տղամարդն Անապա էր ժամանել հանգստի նպատակով: Հուլիսի 30-ի երեկոյան Վիտյազևո բնակավայրում 36-ամյա հարբած տղամարդը մոտեցել է սրճարանի 43-ամյա աշխատակցին, որն այդ ժամանակ միս է տապակելիս եղել։
Զրուցելիս նրանց միջև վեճ է ծագել։ Այդ ժամանակ զբոսաշրջիկը, որի ազգությունը չի նշվում, վերցրել է դանակը և բազմաթիվ հարվածներ հասցրել տղամարդուն, ինչի հետևանքով նա մահացել է տեղում:
Դեպքի հետևանքով տուժել է նաև 17-ամյա երիտասարդ։ Դեպքի հանգամանքները պարզվում են: