Բախումներ ցուցարարների և իշխանական ուժերի միջև Իրանի Սպահան քաղաքում (Տեսանյութ)
Սպահանում արդեն երկրորդ օրն անընդմեջ մի շարք քաղաքացիներ բողոքի ցույց են իրականացնում նոր թանկացումների և գործազրկության աճի դեմ,- գրում է BBC Persian-ը:
Նշվում է, որ հանրահավաքի վայրում առկա են մեծ թվով անվտանգության ուժեր, բերվել են ջրցան մեքենաներ: Ականատեսները նշում են, որ ցուցարարների նկատմամբ կիրառվում է նաև արցունքաբեր գազ:
Բացի այդ, չորեքշաբթի երեկոյան սոցիալական ցանցերում հայտնվել են Քարաջի բողոքի ցույցերի և ոստիկանական մեքենայի այրման տեսանյութեր, որոնց իսկությունը BBC Persian-ը չի հաստատում:
Սրանից մեկ օր առաջ էլ մի շարք գործարարներ և վարորդներ էին բողոքի ցույց իրականացրել Սպահանի Ամիր Քաբիր արդյունաբերական պարկում: