Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է սեռական և գենդերային բռնության մասին օրինագիծը
Ֆրանսիացի օրենսդիր մարմինները քվեարկել են երեխաների բռնաբարության հասկացության և սեռական ոտնձգությունների արգելքի ընդլայնման օգտին, հաղորդում է AP-ն:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է սեռական և գենդերային բռնության մասին օրինագիծը:
Օրենքը 15 տարին չլրացած երեխայի և մեծահասակի միջև հարաբերությունները «խոցելիության չարաշահման» հետևանքով դասակարգում է որպես բռնաբարություն, եթե տուժողը չի կարողանում համաձայնություն տալ:
Այն նաև փողոցներում և հասարակական տրանսպորտում ոտնձգությունների համար 90-750 եվրո չափով տուգանքներ և կիբեռհետապնդման համար պատժի միջոցներ է նախատեսում: