65 թունավորված շաուրմայից՝ Կիևում
Կիևում շաուրմա ուտելուց հետո հոսպիտալացվածների թիվը հասել է 65-ի: Նրանց թվում 10 երեխա կա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն:
Կիևի ոստիկանությունը տեղեկացրել է, որ հետաքննություն է իրականացնում շաուրմայից մարդկանց թունավորման գործով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հուլիսի 31-ին հոսպիտալացվածների թիվը հասել էր 61-ի:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին առաջարկվել է ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի շաուրմայի վաճառքի կետը: