Ամեն սերունդ նախ և առաջ մահանում է կասկածելով. Պարույր Սևակ
Ամեն սերունդ
Նախ և առաջ մտածում է լռության մեջ,
Իսկ երբ խոսել է սկսում՝
Բարկացնում է ավագներինԵվ բարկացնում անկեղծորե՛ն,
Որովհետև... կրտսերը՝ մի՜շտ անհասկացող,
Իսկ ավագը... հասկացող է:
Ավա՜գ աստված,
Մի՞թե իրոք համանիշ են ու համազոր
Հասկացողն ու կասկածողը...
Ամեն սերունդ
Նախ և առաջ մահանում է կասկածելով:
09.XI.1965թ.
Չանախչի
(«ԱՍՏԾՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ» շարքից)