Ավիաընկերության գանձապահը յուրացրել է ավելի քան 4 միլիոն ռուբլի
Կամչատկայում քրեական գործ է հարուցվել Էլիզովա քաղաքի 31-ամյա բնակչուհու նկատմամբ‚ ով մեղադրվում է ավիատոմսերի վաճառքում 4 միլիոն ռուբլու ապօրինի յուրացման մեջ: Այս մասին գրում է Life.ru կայքը՝ հղում անելով Ռուսաստանի տրանսպորտի վարչությանը:
Անվտանգության աշխատակիցները տեղեկացնում են‚ որ ավիատոմսերի առք ու վաճառք իրականացնելիս գանձապահը ստացված գումարը չի մուտքագրել ավիացիոն ընկերության ամրագրման համակարգում: Վայրեջքի ժամանակ ուղևորները բացահայտել են‚ որ իրենց տոմսերը պատկանում են ուրիշ մարդկանց‚ կամ պարզապես իրենցը չեն:
Օդային ուղևորափոխադրման գործակալությունը ընդհանուր կորուստը գնահատել է ավելի քան 4 միլիոն ռուբլի: Խաբեության արդյունքում տուժած մարդանց գումարը դեռևս չի վերադարձվել: