Մանրամասներ՝ Աֆրիկայում սպանված ռուս լրագրողների մասին
Տեղական իշխանությունների հաղորդմամբ մինչև սպանությունը մահացածների վրա հարձակվել են ծածկած դեմքերով մարդիկ, որոնք խոսել են միայն արաբերենով: Այս մասին ասվում է Associated Press-ի հաղորդագրության մեջ:
Օրհան Ջեմալին, Կիրիլ Ռոդչենկոյին և Ալեքսանդր Ռոստորգուևին՝ ռուսական նկարահանող խմբի անդամներին, ովքեր մահացել էին Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, նախքան սպանելը տարել են 10 հոգի:
Նշվում է, որ երեք լրագրողներին սպանել են տեղում, իսկ նրանց վարորդին հաջողվել է փախչել և դեպքի մասին տեղեկացնել իշխանություններին:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հայտնի էր դարձել երեք ռուս լրագրողների մահվան մասին: ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ մահավածների մոտ հայտնաբերվել են լրագրողական փաստաթղթեր, սակայն ՌԴ դեսպանատան աշխատակիցները տեղյակ չեն եղել նրանց այդ երկրում գտնվելու մասին: