Եվրամիությունը կփորձի ձերբազատվել ռուսական կախվածությունից
Եվրամիության որոշ երկրներ կարող են քաղաքական պատճառներով ապագայում ցանկանալ ռուսական «կապույտ վառելիքը» փոխարինել ավելի թանկ հեղուկ գազով ԱՄՆ-ից, ենթադրում է Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Քրիստիան Էգենհոֆերը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԵՄ-ի որոշ անդամ պետություններ կարող են ցանկանալ ապագայում ավելի էժան ռուսական գազամուղը մի մասով փոխարինել ԱՄՆ-ից ավելի թանկ գազով, որպեսզի կրճատեն ռուսական գազից կախվածությունը քաղաքական մոտիվներով»,- ասել է գիտաշխատողը:
«Համեմատաբար ցածր գնով այդպիսի ներմուծման» համար ենթակառուցվածք կա՛մ արդեն գոյություն ունի, կա՛մ կարող է հեշտորեն ստեղծվել, եթե դրա համար քաղաքական կամք լինի, հավելել է նա:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 25-ին համատեղ հայտարարությամբ հաղորդել են, որ Եվրամիությունը ցանկանում է մեծացնել բնական գազի ներմուծումն ԱՄՆ-ից իր էներգախնայումը բազմակողմանի դարձնելու համար: Բացի այդ, Յունկերը հաղորդել է, որ ԵՄ-ն պատրաստ է ներդրումներ անել սեղմված բնական գազի օգտագործման համար նոր տերմինալների կառուցման գործում, հիմնականում ԱՄՆ-ից, եթե գները մրցունակ լինեն:
Իսկ երկուշաբթի Թրամփն Իտալիայի վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Միացյալ Նահանգները և ԵՄ-ն քննարկում են Եվրոպայում 9-11 սեղմված բնական գազի տերմինալ կառուցելու հարցը: