Բրիտանացի խորհրդարանականների Ադրբեջան այցերը ֆինանսավորելու համար hազարավոր դոլարներ են ծախսվել
Transparency International կազմակերպության Մեծ Բրիտանիայի մասնաճյուղը բացահայտել է, որ Ադրբեջան բրիտանացի պատգամավորների այցերը ֆինանսավորելու համար հազարավոր դոլարներ են ծախսվել: Այս մասին գրում է The Guardian-ը:
Զեկույցում նշվում ՝ 2007-2017 թվականներին Ադրբեջան այցելելու նպատակով պատգամավորների թռիչքների և կեցության համար ավելի քան 430.000 դոլար է հատկացվել:12 պատգամավորի էլ ավելի քան 110.000 դոլար է վճարվել ռուսական պետական հեռուստատեսությամբ հանդես գալու համար:
Խորհրդարանականները, ինչպես նշվում է զեկույցում, ընդունել են կոռումպացված և ռեպրեսիվ քաղաքականություն վարող երկրների իշխանությունների հյուրասիրությունը՝ դրա դիմաց քաղաքական լոբբինգ իրականացնելով: Շատ պատգամավորներ այցելություններ են իրականացրել, որոնց համար ամբողջապես վճարել են հյուրընկալող երկրների իշխանությունները: :
Զեկույցի հեղինակները նշում են՝ սա առաջին անգամը չէ, որ ներկայացվում է օտարերկրյա իշխանությունների կողմից բրիտանացի խորհրդարանականների շրջանում լոբբինգի անպատշաճ վարքագիծը, սակայն տվյալ զեկույցը ցույց է տալիս, որ դա համակարգային բնույթ է ստանում:
«Transparency International-Մեծ Բրիտանիա»-ն կոչ է արել հետաքննել խորհրդարանականների վարքը կոռումպացված և ռեպրեսիվ իշխանությունների լեգիտիմացման գործում: Կազմակերպությունը խորհուրդ է տվել սահմանափակել խորհրդարանականների՝ օտար երկրների և նրանց լոբբինգով զբաղվողների կողմից ֆինանսավորվող ուղևորությունները, ինչպես նաև արգելել օտար երկրներին վճարովի կամ կամավոր ծառայություններ տրամադրել: