Հորը սպանած Խաչատուրյան քույրերին կարող է սպառնալ մինչև ցմահ ազատազրկում (լուսանկար)
Սեփական հորը սպանողներ Անգելինայի, Քրիստինայի և Մարիայի ձերբակալման ժամկետը երկարաձգել են 72 ժամով, սակայն չեն կալանավորել։
«Անգելինայի, Քրիստինայի և Մարիայի ձերբակալման ժամկետը երկարաձգել են 72 ժամով` այդ ընթացքում քննիչները պետք է մինչև վերջ պարզեն նրանց հոր` Միխայիլ Խաչատուրյանի մահվան բոլոր հանգամանքները», – գրում է «Mash» տելեգրամ–ը:
Նախկինում քույրերին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում՝ «Սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների» հոդվածով, մինչդեռ հավելյալ նյութերի քննության արդյունքում մեղադրանքը կխստացվի, և նրանց կարող է սպառնալ մինչև ցմահ ազատազրկում:
Հիշեցնենք, որ քննությունը պարզել է, որ 57 տարեկան տղամարդը, որի սպանության մեջ նրա երեք դուստրերին են կասկածում, դանակի մոտ 40 հարված է ստացել։ Հարվածներից մեկը սրտին է հասցվել։ Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ 57-ամյա հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: