Ուզում եմ «Սանիթեք»-ի պատասխանատուների երեխաներին հրավիրել բակ՝ մեր երեխաների հետ խաղալու. ասում են՝ էքստրիմ սիրում եք (տեսանյութ)
Սա Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի 85 հասցեն է։ Հերիք չի չկա խաղահրապարակ երեխաների համար, հիմա էլ պարզվում է շենքի բակում էլ անհնար է խաղալ։ Սա մութ ու ցուրտ տարիները չեն, երբ պիտի վերջապես հասկանա՛ք, էս ի՞նչ փնթիություն է, ինձ կբացատրեք ինչո՞ւ եմ ես ամեն ամիս պարտաճանաչ աղբահանության գումար վճարում։
Հերիք չէր հոտը, հիմա էլ կռիսներն են ավելացել։
Պարոն Արմեն Ուլիխանյան, Պարոն Սամվել Ֆարմանան, խնդրում եմ հետևողական եղեք))
Թեհմինա Վարդանյան ջան դուք աղբահանության խնդիրներով զբաղվում էիք, ձեր ուշադրությունն եմ հրավիրում:
Խնդրում եմ Սանիթեքին որևէ մեկդ թեգեք, ուզում եմ պատասխանատուների երեխաներին հրավիրել բակ՝ մեր երեխաների հետ խաղալու՝ ասում են էքստրիմ սիրում եք, նստեք ու նայեք թե ոնց են երեխաները վախից գոռում։ Երևի էդ ժամանակ հասկանաք ձեր անգործության հետևանքները։
Արմինե Նավոյան. Ֆեյսբուք