Ջիգարխանյանը նախկին կնոջից մի քանի միլիոն ռուբլու փոխհատուցում է պահանջել
Դերասան Արմեն Ջիգարխանյանի փաստաբանը դատական հայց է ներկայացրել, որի համաձայն՝ Ջիգարխանյանը նախկին կնոջից մի քանի միլիոն ռուբլի բարոյական փոխհատուցում է պահանջել, տեղեկացնում է Interfax-ը:
Ջիգարխանյանի փաստաբանը հայտարարության մեջ չի հստակեցրել գումարի չափը՝ նշելով, որ այն մի քանի միլիոն ռուբլի է:
Փաստաբանն ասել է, որ դատական հայցը կապված է Ջիգարխանյանի աշխատասենյակում հայտնաբերված տեսախցիկի տվյալների հետ:
Ավելի վաղ նախաքննության արդյունքում հայտնի էր դարձել, որ Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, թաքնված տեսախցիկ էր տեղադրել թատրոնի աշխատասենյակներից մեկում, իսկ հետո տեսախցիկից ստացված տվյալները, որոնք անձնական գաղտնիք էին պարունակում, նրա միջոցով հայտնվել էին տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում: