Աշխարհում ոսկու ամենախոշոր գնորդը Ռուսաստանն է
Դեղին մետաղի գինը 2018 թվականին կտրուկ նվազել է, սակայն Ռուսաստանը շարունակում է մնալ աշխարհում ոսկու ամենախոշոր գնորդը: Պարտքերը մարելու համար՝ ամենից շատ ոսկի է վաճառել Վենեսուելան, իսկ ոսկու ամենախոշոր պահուստը պատկանում է Միացյալ Նահանգներին:
ԱՄՆ-ի Կենտրոնական Բանկին է պատկանում ավելի քան 8 հաար տոննա ոսկի, կամ արտասահմանյան պահուստների 72,5 տոկոսը:
Ռուսաստանի ոսկու պահուստները կազմում են 1909,8 տոննա, իսկ Չինաստանն ունի 1842 տոննա թանկարժեք մետաղ:
Աշխարհում ոսկու ամենախոշոր գնորդի կարգավիճակում Ռուսաստանը շարունակում է մնալ 7 տարի անընդմեջ: