Թրամփի կինը դարձյալ «ստիպել է» խոսել իր ոճի մասին (լուսանկարներ)
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, որը հայտնի է իր անթերի ճաշակով, ամուսնուն ուղեկցել է Բեդմինսթեր կատարած ուղևորության ժամանակ: Նախագահը Բեդմինսթերում գոլֆ ակումբ ունի, որտեղ էլ անցկացնելու է հանգստյան օրերը:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ լուսանկարիչները ֆիքսել են` ինչպես է ճերմակազգեստ նախկին մոդելը քայլում ամուսնու կողքով: Սպիտակ չեն եղել Մելանյա Թրամփի միայն կոշիկները:
48-ամյա տիկին Թրամփը կրել է սպիտակ ջինսե տաբատ, դրա հետ համադրված ճերմակ վերնաշապիկ, դեղին բարձրակրունկներ, ինչպես նաև 2.600 դոլար արժողությամբ Burberry պայուսակ: