Պուտինը հայտնել է‚ որ պատրաստ է գնալ Վաշինգտոն‚ եթե լինեն համապատասխան պայմաններ. միաժամանակ նա Թրամփին հրավիրել է Մոսկվա
ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է գնալ Վաշինգտոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման, եթե լինեն համապատասխան պայմաններ: Պուտինն ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է հրավիրել ԱՄՆ-ի առաջնորդին Մոսկվա:
«Նա, ի դեպ, ունի այդպիսի հրավեր, ես այդ մասին իրեն ասել եմ: Ես նույնպես պատրաստ եմ գնալ Վաշինգտոն, բայց կրկնում եմ, եթե կստեղծվեն դրա համար համապատասխան պայմաններ»,-ասել է Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ այդ պայմանները պետք է ստեղծվեն երկու երկրներում էլ:
Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա Վլադիմիր Պուտինը նշել էր, որ նախագահ Թրամփն ունի հետագայում հանդիպումներ անցկացնելու ցանկություն: