Թուրք պրոֆեսորը պնդում է, որ Գյուլենը սպանվել է
Թուրք աստվածաբան, պրոֆեսոր Ջևաթ Աքշիթը պնդում է, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը վաղուց մահացել է։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։ Արդեն երկար ժամանակ է, որ Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել Գյուլենին, բայց մինչ օրս դրական պատասխան չկա։
«Այժմ մեր ոստիկանները գիտեն, որ նրան (խմբ. Գյուլենին) սպանել են, այլապես նրան բերելու էին Թուրքիա։ Գյուլենին սպանել են, նա արդեն վաղուց մեռած է։ Գիտեմ նաև, թե որտեղ է սպանվել՝ Նյու-Ջերսիում։ Նա թաղվել է հրեական գերեզմանում։ Եթե հետախուզությունում մարդ ունեք, կարող եք խոսել այդ մասին և հարցեր տալ»,-ասել է թուրք աստվածաբանը։