Ֆրանսիայում ինքնաթիռ է կործանվել
Ֆրանսիայի հյուսիսարևելյան Արդեննա նահանգում փոքր օդանավի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Европейская правда-ն՝ հղում անելով Europe1-ին:
Միջադեպը տեղի է ունեցել նահանգի վարչական կենտրոնից՝ Շարլեվիլ Մեզյեր քաղաքից քիչ հեռու:
Նախնական տվյալներով, օդաչուն ինքնաթիռի հետ խնդիրները նկատել է թռիչքից անմիջապես հետո: Նա փորձել է վայրէջք կատարել, բայց դիպել է ծառի գագաթին:
Ինքնաթիռում երեք ուղևոր և մեկ օդաչու կար: Ուղևորներից երկուսը` 20 և 32 տարեկան, ողջ են մնացել և կարողացել են տագնապի ազդանշան հաղորդել, իսկ 68-ամյա օդաչուն և երրորդ ուղևորը մահացել են:
Կատարվում ՝ հետաքննություն: