ՌԴ և Բելառուսի ԱԳ նախարարները քննարկել են Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հեռախոսով քննարկել են ՀԱՊԿ գործունեության ընթացիկ հարցերը: Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ն-ին:
«Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Բելառուսի Հանրապետության արտգործնախարար Վլադիմիր Մակեի հետ: Քննարկվել են ՀԱՊԿ գործունեության ընթացիկ հարցերը»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
Իրենց հերթին Բելառուսի ԱԳՆ-ից գործակալությանը հաստատել են հեռախոսազրույցի փաստը՝ նշելով, որ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը: