Կոբզոնի քույրը հերքել է լուրերը, թե եղբայրը կոմայի մեջ է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի քույրը՝ Հելենան, հերքել է ԶԼՄ-ների տեղեկատվությունը, թե եղբայրը կոմայի մեջ է: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով RT-ին:
Նրա խոսքով՝ Կոբզոնը պլանային բուժում է անցնում, և այժմ, ըստ Հելենայի, երգիչը նստած սուրճ է խմում կնոջ և բուժքրոջ հետ:
Նշենք, որ ռուսական ԶԼՄ-ները գրել էին, թե երգիչը կոմայի մեջ է: