Կալիֆոռնիայում անտառային հրդեհի հետևանքով 500 տուն է ավերվել
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Շաստա շրջանում բռնկված անտառային հրդեհի հետևանքով ավերվել է 500 և վնասվել 75 տուն: Այս մասին հայտնել է նահանգի հրդեհային պատշպանության և անտառային գյուղատնտեսության վարչությունը:
Վարչության տվյալով՝ այժմ հրդեհման մակերեսն ավելի քան 19.500 հեկտար է: Ընդ որում, տեղայնացվել է հրդեհման ընդամենը 5 տոկոսը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անտառային հրդեհի հետևանքով Կալիֆոռնիա և Օրեգոն նահանգների սահմանին մահացել է երկու մարդ: Կալիֆոռնիայի երեք շրջանում արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել, տարհանվել է 12 հազար բնակիչ:
Հրշեջներն աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ կրակի տարածումը կանխելու համար: Ընդհանուր առմամբ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան երեք հազար մարդ, հրշեջների 328 հաշվարկ և 17 ուղղաթիռ: