Ճապոնիայում 377 չվերթ է չեղարկվել «Ջոնդարի» թայֆունի պատճառով
Ճապոնիայում «Ջոնդարի» թայֆունի պատճառով չեղարկվել է առնվազն 377 ներքին չվերթ, ինչպես նաև՝ մասամբ կասեցվել ծովային հաղորդակցությունը, հայտնում է NHK հեռուստաալիքը:
Չեղարկված չվերթների մեծամասնությունը կապում է Տոկիոյի, Օսակայի, Նագոյայի և Ֆուկոկայի օդանավակայանները: Բացի այդ, կասեցվել է մի քանի արագընթաց գնացքի շարժը:
«Ջոնդարի» թայֆունը շարժվում է Խաղաղ օվկիանոսից դեպի հյուսիս-արևմուտք: Սպասվում է, որ շուտով ցիկլոնը կփոխի իր ուղղությունն ու կհասնի Կինկի շրջանի Տիբա պրեֆեկտուրա: