Խորհրդակցություն ԵԱՏՄ երկրների միջև՝ գազի ընդհանուր շուկա ստեղծելու հարցով
ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են խորհրդակցություն անցկացնել էներգետիկայի նախարարների մակարդակով գազի ընդհանուր շուկա ստեղծելու հարցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ամփոփմանը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Ես հենց նոր իմ ընկերների՝ կառավարության ներկայացուցիչների, վարչապետների հետ ստորագրեցի միջկառավարական խորհրդի որոշումն այն մասին, որ սկզբում անցկացնենք խորհրդակցություն էներգետիկայի նախարարների մակարդակով, ապա կհանդիպենք միջկառավարական խորհրդի ձևաչափով։ Կարծում եմ՝ սա կարող է կենտրոնական մեծ թեմաներից լինել»,–ասել է նա՝ խոսելով ԵԱՏՄ–ում գազի ընդհանուր շուկա ստեղծելու հեռանկարների մասին։
Նա հավելել է, որ երկրները դեռևս չեն համաձայնեցրել գազի տեղափոխման սակագների հարցը: