Ողջունում ենք ԼՂ հարցով Բաքվի և Երևանի շփումները. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է ԼՂ հարցով Բաքվի և Երևանի շփումները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բաքվում այսօր քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև:
«Ցանկանում եմ ադրբեջանցի գործընկերներին շնորհակալություն հայտնել հրավերի համար: Մենք կատարել ենք կարծիքների փոխանակում: Պայմանավորվել ենք ինտենսիվորեն կատարել կարծիքների փոխանակում, որոշել ենք միջազգային հարթակներում համագործակցության ուրվագծերը»,- հայտնել է Զախարովան:
Նրա խոսքով՝ «Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրեն երաշխավորել է որպես արդյունավետ եւ կառուցողական»:
«Ռուսաստանն իրեն գերազանց է հաշիվ տալիս և թեման հրաշալի հասկանում է: Հակամարտության կարգավորման հարցով հանդիպումները տարբեր մակարդակներով են անցկացվում: Մենք ողջունում ենք Բաքվի և Երեւանի միջև ցանկացած հանդիպում, որոնց մասին պայմանավորվում են 2 կողմերը, եւ որոնք կառուցողական են անցնում»,-նշել է նա: