Լեոնիդ Ագուտինն ու Անժելիկա Վառումը բաժանվե՞լ են
«Սլավոնական Շուկա» մրցույթի ժամանակ հանդիսատեսը նկատել է, որ ռուսական էստրադայի ամենասիրելի և հայտնի ամուսնական զույգն առաջվա նման բեմ չի բարձրացել: Ամուսինները միշտ երգելուց հետո իրար ձեռք բռնած էին խոնարհվում հանդիսատեսի առաջ, սակայն այս անգամ նույնիսկ իրար երես չեն նայել:
Նրանք համերգին եկել են տարբեր մեքենաներով և տարբեր ժամերի: Կուլիսներում հանդիպման ժամանակ անգամ իրար չեն բարևել: Ինչպես հայտնի է Ագուտինը «Սլավոնական շուկայում» նշում էր իր ծննդյան օրը:
Անժելիկան անգամ խուսափել է ամուսնու ծննդյան կապակցությամբ մեկնաբանություններ տալ: Թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել այդքան իրար սիրող զույգերի միջև հայտնի չէ: