Ռոհանին ԱՄՆ-ի սպառնալիքները «դատարկ և պատասխանին անարժան» է անվանել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վաշինգտոնից Թեհրանի հասցեին հնչող սպառնալիքները դատարկ և պատասխանի անարժան է անվանել, նշվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Իրանի նախագահի կայքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր որոշ ամերիկացի ղեկավարներ շատ են անհիմն խոսում: Նրանցից ոմանց դատարկ սպառնալիքներին պետք չէ պատասխանել և նրանց հետ մտնել լեզվակռվի մեջ: Նրանց էժանագին խոսքերին ամենադաժան պատասխանը կլինի միասնության և դիմադրության ուղին»,- նշել է Ռոհանին:
Ավելի վաղ Իրանի նախագահը ԱՄՆ-ին հորդորել էր «կրակի հետ չխաղալ»՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում Վաշինգտոնը կզղջա: Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրել էր, որ Իրանը կբախվի «աննախադեպ հետևանքների», եթե շարունակի սպառնալ Վաշինգտոնին: