Հունաստանում ՀՀ դեսպանատունը հայտնել է այն տարածքների անունները, որտեղ հրդեհի օջախները չեն մարվել
Հունաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնել է այն տարածքների անունները, որտեղ հրդեհի օջախները չեն մարվել:
Հունաստանում Հայաստանի դեսպանատունը Հունաստան մեկնող ՀՀ քաղաքացիների համար տեղեկացնում է, որ, ըստ Հունաստանի հրշեջ ծառայության տվյալների, հուլիսի 25-ի 14։30-ի դրությամբ, հրդեհի օջախները շարունակում են այրվել Հունաստանի մի քանի տարածքներում, մասնավորապես՝ Կինետա, Ատտիկայի մարզի հյուսիս-արևելյան հատված, Կալիտեխնուպուլի, Ատտիկայի մարզի հյուսիս-արևելյան հատված, Զեմենո Կիատո, Կորիթոս, Մետոխի Վիրսոն, Խանիայի շրջան, Կրետե, Կակոպետրա Պլատանիա, Խանիայի շրջան: