Լենինգրադի մարզի լճերից մեկում 16-ամյա հայ տղա է խեղդվել
ՌԴ Լենինգրադի մարզի Վոլոսովսկի շրջանում 16-ամյա հայ տղա է խեղդվել: Այս մասին հայտնում է «47news.ru»-ն:
Տղան խեղդվել է լճում: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել տղայի կրտսեր եղբոր աչքի առաջ: Վերջինս ոստիկաններին պատմել է, որ նրանք լողանալիս են եղել լճում, շիշ են նետել ջուրը, հետո սուզվել ու գտել այն: Եղբոր խոսքով՝ վերջին անգամ ցամաք դուրս գալուց հետո նա չի տեսել ավագ եղբորը:
Խեղդվածն այս տարի ավարտել էր 9-րդ դասարանը: Նրա ընտանիքը Ռուսաստան է տեղափոխվել Հայաստանից: