2012-ին թատերական կյանքում հաջողություններ չեն եղել
Արվեստին աջակցություն է անհրաժեշտ, իսկ անտերպրիզային թատրոնին անտարբերություն: Այս համոզմունքն ունի ազատ ստեղծագործող, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: Այսօր կայացած ասուլիսում նա նշեց, որ լավ օրից չէ, որ ինքը համարվում է ազատ ստեղծագործող:
«Այսօր մեծ դժվարություններով, մի կերպ ու անասելի չարչարանքով եմ կարողանում մասնակցել Շտուտգարտի փառատոնին»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շահվերդյանն ու ավելացրեց, որ 2012-ի միակ ձեռքբերումը դա էր ու Քիշնևի փառատոնին մասնակցելը:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, ազատ ստեղծագործող Արա Դեղտրիկյանի կարծիքով էլ թատերական դաշտն այսօր ազատ է բոլոր ստեղծագործողների համար:
Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, ամփոփելով անցնող տարին, փաստեց, որ հայկական թատրոնների համար այն բավականին նշանակալից է եղել, բայց չկարողացավ հիշել որևէ հիշարժան ներկայացում կամ դեպք: Ռուբեն Բաբայանը ցավով նշեց, որ այսօր թատրոնը սերիալի մակարդակի է հասել: