Հունաստանում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի (լուսանկարներ)
Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել է 74 զոհի մասին:
Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 187 մարդ, այդ թվում՝ 23 երեխա: Անհայտ կորած է համարվում առնվազն 100 մարդ:
Սա Հունաստանի պատմության ամենամահաբեր հրդեհն է. 2007 թվականին հրդեհների հետևանքով երկրում մահացել է մոտ 70 մարդ: